211652_close_icon

Ես քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց հայրենիքի կորստի հետ հաշտվել չեմ կարող, իմ ապրած տարիների իմաստն եմ կորցրել. Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

views-count1734 դիտում article-date 16:44 19-12-2020
Ես երբեք չէի ցանկանա այստեղ կանգնած լինել՝ այն էլ այսպիսի հարցով: Այս մասին հանրահավաքին իր ելույթում ասաց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա հիշեց, որ 32 տարի առաջ, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ինքը կանգնած էր վերջին շարքերում` պարզ սարկավագ: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/19/Ajapahyan/3476235?fbclid=IwAR0siv9OKIWADn-QnYNJqjkTW6sdpCdGO3vTRcp6iMSAXhFsri5QnoxjKLU]Tert.am[/url]-ը։ «Ես և երևի շատերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը կհամարեն իրենց ամենադժբախտ օրը, հասկացողները կհամարեն, չհասկացողները չեն համարի, կհասկանան նրանք, ովքեր գիտեն հայրենիք կորցնելն ինչ է նշանակում: Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և մեզ հնարավորություն թողնի մեր մեջքը շտկելու»,-ասաց նա և նշեց, որ մենք 84 օր է՝ սգի մեջ ենք՝ ամեն զինվորի համար մղկտալով, ամեն թիզի համար մղկտալով: «Ես քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց հայրենիքի կորստի հետ հաշտվելու հնարավորություն չունեմ: Ես իմ ապրած տարիների իմաստն եմ կորցրել, իմ հպարտությունն եմ կորցրել»,-ասաց նա և նշեց, որ ամեն օրը, երբ Նկոլ Փաշինյանը մնում է, ավելի ենք խրվում ճահճի, կեղտի մեջ: «Հետևաբար, ինքը, իր քաղաքական կյանքը երկարացնելով, դժվարացնում է հաջորդի ամեն մի եկող օրը, դրա համար անհրաժեշտ է օր առաջ, վայրկյան առաջ հեռանա և դրա համար միասնական կամք է պետք»,-ասաց նա: Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/19/Ajapahyan/3476235?fbclid=IwAR0siv9OKIWADn-QnYNJqjkTW6sdpCdGO3vTRcp6iMSAXhFsri5QnoxjKLU]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր