Աֆղանստանում հրթիռակոծվել է երկրում ԱՄՆ-ի և և ՆԱՏՕ-ի խոշորագույն ավիաբազան
Շաբաթ առավոտյան հրթիռակոծության է ենթարկվել Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի ամենամեծ ավիաբազան՝ Բագրամը: Այս մասին հայտնում է աֆղանական [url=https://pajhwok.com/2020/12/19/major-us-airbase-comes-under-rocket-attack/]Pajwok[/url] գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությանը:
«Ըստ նախնական տվյալների, հրետակոծության արդյունքում զոհեր կամ վիրավորներ չկան, օդանավակայանը չի վնասվել», - գործակալությունը մեջբերում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրահանգիչների և խորհրդականների առաքելության «Վճռական աջակցություն» հայտարարությունը:
Ըստ Pajwok-ի՝ Պարվանի կենտրոնական նահանգում գտնվող Բագրամ շրջանի վարչակազմի մամուլի խոսնակի հաղարդմամբ՝ չորս հրթիռ է արձակվել Քալանդարքելի տարածաշրջանից ԱՄՆ ավիաբազայի ուղղությամբ:
Աֆղանստանի ոստիկանությունը կարողացել է կանխել արձակված առնվազն ևս վեց արկ և տեղում վնասազերծել դրանք: