211652_close_icon
views-count2052 դիտում article-date 17:44 03-03-2014

Ուկրաինայի կործանիչների ավիաբազան հանձնվել է ռուսներին

Ուկրաինայի օդուժի 204֊րդ կործանիչների ավիաբազան, որն ունի 49 ինքնաթիռ, Ղրիմի Ինքնավար հանրապետության կողմն է անցել։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Ղրիմի կառավարութան ներկայացուցչին։ «Այսօր Բելբեկում 204֊րդ բազայի հրամանատարությունը Ղրիմի ժողովրդի կողմն անցնելու հայտարարություն է արել»,֊ ասել է նա։ «Բելբեկի օդակայանում գտնվում են МиГ-29 տեսակի 45 կործանիչ և 4 ուսումնական ինքնաթիռ»,֊ ընդգծել է պետպաշտոնյան։ Այսպիսով, ըստ նրա տվյալների, Ղրիմի կողմն անցած Ուկրաինայի օդուժի զինծառայողների թիվը մոտ 6 հազար է։

Նմանատիպ նյութեր