Սիրիայի խոշորագույն ավիաբազան հարձակման է ենթարկվել ԻԼԻՊ-ի կողմից
                        «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն այսօր հարձակում են գործել Սիրիայի արևելյան մասում տեղակայված երկրի խոշորագույն ռազմական օդակայանի վրա: Այս մասին հաղորդել է Associated Press-ը:
Տեղի ակտիվիստների համակարգված հանձնաժողովները հայտնում են, որ հարձակման է ենթարկվել օդակայանը, որը բավականին մոտ է գտնվում Դեյր-Էր-Զոր քաղաքին: Նրան հարակից բոլոր բնակավայրերը գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ:
Ահաբեկիչների հետ մարտերում սիրիական բանակի 19 զինվորական է սպանվել: Ահաբեկիչները տվել են 7 զոհ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

