ԱՄՆ-ն 2-րդ ավիաբազան է ստեղծում Սիրիայում
Միացյալ Նահանգները գրեթե ավարտել է Սիրիայում քուրդ գրոհայինների կողմից վերահսկվող Էլ-Հասաքա շրջանում գտնվող Ռմեյլան քաղաքում նոր ավիաբազայի կառուցումը և սկսել է 2-րդ ավիաբազայի շինարարական աշխատանքները, որը լինելու է երկակի՝ ռազմական ու քաղաքացիական նշանակության: Այդ մասին հայտնել է Ruters-ը՝ հղում անելով քուրդ աղբյուրներին:
Վերջիններիս տվյալներով՝ թռիչքուղու շինարարական աշխատանքների մեծ մասն արդեն ավարտին է մոտենում:
Միևնույն ժամանակ ավիաբազայից դեպի հյուսիս-արևելք, Թուրքիայի հետ սահմանային Քոբանի քաղաքից ոչ հեռու կառուցվում է նոր ավիաբազա: Աշխատանքներին ներգրավված են մի քանի տասնյակ ամերիկացի մասնագետներ ու տեխնիկներ: