211652_close_icon
views-count2060 դիտում article-date 12:44 19-12-2020

Ինձ անընդհատ հարցնում են՝ ով է մեր թշնամի. Ռուսաստանն, անկասկած, նրանց ցանկում է. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստովանել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների թշնամիներից մեկն է: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ամերիկացի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել է ուրբաթ երեկոյան ԱՄՆ [url=https://www.state.gov/secretary-michael-r-pompeo-with-mark-levin-of-the-mark-levin-show/]պետքարտուղարությունը[/url]: Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչ տեսակետ ունի Պոմպեոն այն մասին, որ հանրապետական որոշ պաշտոնյաներ Ռուսաստանին չեն ընկալում որպես թշնամի, չնայած Մոսկվային վերագրվող ամերիկյան ընտրական գործընթացին միջամտելու փորձերին, պետքարտուղարն ասել է. «Մարկ, ինձ անընդհատ հարցնում են, թե ով է մեր թշնամին, և պատասխանն այն է, որ շատերը ցանկանում են խարխլել մեր կենսակերպը, մեր հանրապետական և հիմնական ժողովրդավարական սկզբունքները: Ռուսաստանն, անկասկած, այս ցուցակում է», - ասել է նա: Միևնույն ժամանակ, Պոմպեոն «միանգամայն իրական» է անվանել լրագրողի այն պնդումը, թե Ռուսաստանը նպատակ ունի բևեռել «խոշոր միջուկային հրթիռները ԱՄՆ-ի ուղղությամբ»: Նա նաև ուշադրություն է հրավիրել ամերիկյան լրատվամիջոցների՝ Ռուսաստանին վերագրվող «կիբեր տարածքում ակտիվության» վերաբերյալ հրապարակումների վրա: «Մենք շատ երկար ժամանակ դիտել ենք, թե ինչպես են նրանք ասիմետրիկ միջոցներ օգտագործում այնպիսի դիրքորոշում ձեռք բերելու համար, որում կարող են վնասել Միացյալ Նահանգներին»,-նկատել է Պետքարտուղարության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր