211652_close_icon
views-count2918 դիտում article-date 16:55 18-12-2020

Նիկոլ Փաշինյանը փորձ է անում վարչական ռեսուրսն օգտագործել՝ ցույց տալու, որ հանրային աջակցություն ունի. Գեղամ Մանուկյանը՝ վաղը կայանալիք հիշատակի երթի մասին․ Tert.am

Հազարավոր քաղաքացիներ ասում են, որ այս ամենի պատասխանատուի, մեղավորի և դավաճանի հետ չեն ցանկանում քայլել դեպի «Եռաբլուր», շատ զոհվածների ծնողներ, հարազատներ, ազատամարտիկներ ևս նշել են, որ «Եռաբլուրը» Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ կպղծվի, թույլ չեն տա, որ նա ներկա լինի Եռաբլուրում. [url=https://www.tert.am/am/news/2020/12/18/Gegham-manukyan/3475282?fbclid=IwAR2zjMEHwHcPqndHaUmcboy-CP3wyOPaiXQdLuSs4wfAqUrfmil1VixuVZk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վաղը Հանրապետության հրապարակից դեպի «Եռաբլուր» կայանալիք հիշատակին երթին: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը օրերս նշել էր, որ դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի քառասուներորդ օրը և այդ կապակցությամբ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի և հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր: «Այն ձևաչափը և այն պահվածքը, որ առկա է, դա որևէ աղերս չունի զոհվածների հիշատակը հարգելու հետ, պարզապես Նիկոլ Փաշինյանը փորձ է անում վարչական ռեսուրսն օգտագործել, ցույց տալու, որ հանրային աջակցություն ունի, վստահ եմ նաև, որ նա փորձ կանի նաև ապահովվելու իր մարզպետների ներկայությունը, բայց դա սգո արարողության և հիշատակի հարգման հետ որևէ աղերս չունի»,- ասաց նա: «Թեկուզ այն փաստը, որ հայտարարվել է սուգ և միայն խոսվել է պետական դրոշների իջեցման մասին, բայց որևէ այլ նախաձեռնություն, այլ ծրագրի հիշատակման միջոցառում երեք օրերի համար նշված չէ, դա արդեն վկայում է շատ բաների մասին: Միայն Մայր Աթոռն է հայտարարել, որ պատարագից հետո հիշատակման կարգ է լինելու, այլ հայտարարություն չի եղել»,- ավելացրեց նա: Գեղամ Մանուկյանը նշեց, որ այսօր՝ ժամը 19:00-ից, Գարեգին Նժդեհ հրապարակից «Արժանապատվության երթ»-ի մասնակիցները ջահերով և մոմերով շարժվելու են դեպի «Եռաբլուր». «Դա ավանդական երթ է, ամեն տարի ապրիլի 23-ին ջահերով գնացել ենք Ծիծեռնակաբերդ, սա էլ զոհվածների հիշատակման երթ է՝ դեպի «Եռաբլուր»:

Նմանատիպ նյութեր