211652_close_icon

Քաղաքապետ Գագիկ Սահակյանը պատրաստվում է վարչական ռեսուրսն օգտագործել հօգուտ Արկադի Համբարձումյանի. «Ժամանակ»

views-count2486 դիտում article-date 10:34 08-03-2017
«Ժամանակ» թերթը գրում է. «Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը պատրաստվում է առաջիկա օրերին քարոզչություն իրականացնել քաղաքի մանկապարտեզներում, դպրոցներում, որպեսզի այդ հաստատությունների աշխատակիցները ընտրեն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադին։ Ես գլխավորում եմ Համբարձումյանի նախընտրական շտաբը և բնականաբար, մանկապարտեզներում, դպրոցներում աշխատակիցների հետ պետք է իրականացնեմ քարոզարշավ և համոզեմ, որ ընտրեն Արկադի Համբարձումյանին։ Եվ համոզված եմ՝ այդպես էլ կանեն։ Եթե դուք դա համարում եք վարչական ռեսուրսի կիրառում, ես դա այդպես չեմ համարում»,- «ժամանակ»-ի հետ զրույցում ասել է քաղաքապետը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր