211652_close_icon
views-count1218 դիտում article-date 15:16 18-12-2020

Արցախի կառավարության կառուցվածքում փոփոխություններ կլինեն․ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը. 1) պետական նախարար. 2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն. 3) առողջապահության նախարարություն. 4) արդարադատության նախարարություն. 5) արտաքին գործերի նախարարություն. 6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն. 7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. 8) պաշտպանության նախարարություն. 9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն. 10) քաղաքաշինության նախարարություն. 11) ֆինանսների նախարարություն: Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։ Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝ 1) ազգային անվտանգության ծառայություն. 2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն. 3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե. 4) ոստիկանություն. 5) պետական եկամուտների կոմիտե: ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։

Նմանատիպ նյութեր