ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը կարևոր էր ԱՊՀ կայունության համար․ Շավքաթ Միրզիյոև
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը՝ այն կարևոր գործոն համարելով ողջ ԱՊՀ տարածքում կայունության համար: Այս մասին Միրզիյոևն ասել է ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:
«Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրված պայմանավորվածությունը: Այն մեծ նշանակություն ունի ԱՊՀ ամբողջ տարածքում կայունության և կայուն զարգացման համար»,- ասել է նախագահը: