211652_close_icon
views-count1656 դիտում article-date 15:07 17-12-2020

Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ հոր մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ: Հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում»:

Նմանատիպ նյութեր