1443 դիտում
13:11 17-12-2020
ՀՀ-ում Արցախի գործազուրկ քաղաքացիները պրակտիկա անցնելիս կստանան 100 հազար դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը իրկանացնելու մասին որոշման նախագիծը: Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Խոսքը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր փաստացի բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ու իրենք ժամանակավորապես բնակվում են Հայաստանում»,-պարզաբանեց նա:
Այսպիսով՝ նախագիծը ենթադրում է ժամանակավոր աջակցություն աշխատանքի բնագավառում, մասնավորապես, միջոցառումը ենթադրում է մինչև երեք ամիս ժամկետով գործազուրկ անձանց հնարավորություն տալ գործատուի մոտ անցնել որոշակի պրակտիկա, որի դիմաց քաղաքացիները կվարձատրվեն 100 հազար դրամով: Նախարարն ասաց, որ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կտրամադրվի աջակցություն՝ 34 հազար դրամ:
Նմանատիպ նյութեր
4622 դիտում
13:55 28-04-2022
6 և ավելի երեխա ունեցողները 100 հազար դրամ պատվովճար կստանան. կա 10 շահառու
Այս բաժնից
754 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
652 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
556 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին