Ֆիզուլիում և Ջաբրայիլում շարունակվում է զոհված զինծառայողների մարմինների որոնումը. Արմենպրես
Մարտական գործողությունների վայրերում՝ Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 64 զինծառայողի մարմին:
Այս մասին «[color=#EF2929]Արմենպրես[/color]»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Առայսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 892 զոհված զինծառայողի մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են կրկին Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ: Որոնողական աշխատանքներին հարազատներին ներգրավելու որոշումը նույնպես ուժի մեջ է»,-մանրամասնեց Թադևոսյանը: