Ադրբեջանը հայտնում է ևս 100 նոր գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
[url=https://168.am/2020/12/15/1429056.html?fbclid=IwAR3TKgmC6xzQMGl-8g7mJ3PPjhRAwvuJngIWm5FoypRG627jI5d8Pis4M64]168.am[/url]-ը գրում է. «Մեդիապորտ» տելեգրամ ալիքը գրում է այն մասին, որ ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են` 3 օր առաջ` դեկտեմբերի 12-ին, ևս 100 հոգու են գերեվարել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բնականաբար, լռում է։
Միևնույն ժամանակ ադրբեջանական տելեգրամ ալիքներում ծաղրում են հայկական կողմին` նշելով, որ 44 հանձնած գերու դիմաց ևս նոր 100-ն են ստացել։
[img]https://st0.shamshyan.com/editor/0364120001608057733692691.jpg[/img]