4761 դիտում
19:06 15-12-2020
Մարդասպանը չի կարող մասնակցել զոհերի հիշատակի սգո արարողությանը. Ռուբեն Մխիթարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/12/15/ruben-mkhitaryan/3472203?fbclid=IwAR0U9FgBUZKVeYVDBXlZksg55OC1FQRcaarYZS0BGk3l-Ka5y5kCw4D77D0]Tert.am[/url]-ը գրում է. Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ ինչ-որ մեկն իր ցանկությունը հարցնի՝ հրաժարական տալիս է, թե ոչ, ո՞վ է այդ ոչնչությունն ընդհանրապես․ այս մասին այսօր «Արժանապատվության երթի» ընթացքում ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Նրա այս վերջին քայլը, որ սգո օր է նշանակել, նա ոչ թե անկեղծ սգալ է ուզում, այլ ուզում է վարչապետի աթոռին իր կյանքը երկարացնել: Նա պետք է մինչև ամսի 18-ը հեռանա, որովհետև մարդասպանը չի կարող մասնակցել զոհերի հիշատակի սգո արարողությանը, դավաճանը չի կարող մասնակցել հերոսների հիշատակի սգո արարողությանը, սուտասանը չի կարող մասնակցել ազնիվ նահատակների սգո արարողությանը»,- ասաց նա:
Մխիթարյանը նշեց, որ կարող է փաստել՝ երկրում իշխանություն չկա, զրոյից պետք է հզոր Հայաստան ստեղծել․ «Նիկոլ Փաշինյան օրոք ՀՀ-ն վտանգված է»:
Մխիթարյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանը դեռ 90-ական թվականներից ապացուցել է, որ նա ոչ միայն կարող է կարևորագույն որոշումներ կայացնել, այլն նաև կարող է ՊՆ-ն, ՀՀ բանակը հաղթանակների տանել: Ըստ նրա՝ այսօր բոլորը պետք է այս պայքարին միանան, քանի որ այս պայքարն է խորհրդանշում ՀՀ-ի ապագան:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1890 դիտում
19:46 09-07-2020
Ղազախստանը հուլիսի 13-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի համազգային սգո օր է հայտարարել
Այս բաժնից
604 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
973 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
703 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան