Ղազախստանը հուլիսի 13-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի համազգային սգո օր է հայտարարել
Ղազախստանը հուլիսի 13-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի համազգային սգո օր է հայտարարել, հաղորդում է [url=https://www.akorda.kz/ru/speeches/internal_political_affairs/in_speeches_and_addresses/obrashchenie-glavy-gosudarstva-kasym-zhomarta-tokaeva]akorda.kz[/url]-ն:
Երկրի նախագահը կոչ է արել միասնական լինել:
«Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին: Դա համընդհանուր ողբերգություն է բոլորիս համար: Այդ պատճառով որոշում եմ ընդունել հուլիսի 13-ը համազգային սգո օր հայտարարել»,-ասել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը:
Ղազախստանի նախագահը հայտարարել է նաև, որ առողջապահության նախարարության նախկին ղեկավարությունը սխալներ է թույլ տվել։