Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունենում ԱԺ-ում. հրավիրված է նաև Արդարադատության նախարարը․ NEWS.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ մեքենաների ուղեկցությամբ քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով: Թիկնազորը թույլ չտվեց լրագրողներին մոտենալ վարչապետին: Գրում է [url=https://news.am/arm/news/619051.html]NEWS.am[/url]-ը։
Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ին, նախատեսված էր «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպմանը հրավիրված է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ մամուլի տեղեկությունների, հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Մասնավորապես՝ քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչև քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել և այլն:
Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/619051.html]սկզբնաղբյուր[/url] կայքում