Արթուր Սողոմոնյանը՝ Արտակ Օսեյանին հեռացնելու մասին
«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հեռացման մասին։
«Ես շնորհակալ եմ Արտակին բացառիկ պրոֆեսիոնալիզմի և մարդկային որակների համար։
Սա ֆուտբոլ է, և նման իրավիճակներ լինում են նույնիսկ ամենաուժեղ մասնագետների հետ։ Կյանքը շարունակվում է, և ես վստահ եմ, որ Արտակին մարզչական մեծ ապագա է սպասվում»,-Սողոմոնյանի խոսքն է մեջբերում «Փյունիկի» ֆեյսբուքյան էջը: