Եվրոպայի լիգա. «Ռոմային» բաժին հասավ «Բրագան». վիճակահանության արդյունքները
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
«Վոլֆսբերգ» (Ավստրիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)
«Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Բյուրգե» (Բելգիա)
«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Միլան» (Իտալիա)
«Անտվերպեն» (Բելգիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)
«Սլավիա» (Չեխիա) - «Լեսթեր» (Անգլիա)
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)
«Բրագա» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա)
«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Բայեր» (Գերմանիա)
«Մոլդե» (Նորվեգիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
«Գրանադա» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)
«Մաքաբի» (Իսրայել) - «Շախտյոր» (Ուկրաինա)
«Լիլ» (Ֆրանսիա) - «Այաքս» (Հոլանդիա),
«Օլիմպիակոս» (Հունաստան) - ՊՍՎ (Հոլանդիա)
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեն փետրվարի 18-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: