4476 դիտում
09:14 14-12-2020
ՀՀ ՊՆ ղեկավարը Կուբաթլուի և Զանգելանի շրջանների հետ սահմանների հարցը քննարկել է Մոսկվայում. վարչապետ
ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ Մոսկվայում տեղի են ունեցել Ադրբեջանի Կուբաթլուի և Զանգելանի շրջանների հետ Հայաստանի սահմանների կապված քննարկումներ: Այս մասին հայտնել է ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:
Նա հիշեցրել է, որ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, Հայաստանին ընդամենը փոքր հատվածներն են մնացել: «Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:
Նա պարզաբանեց, որ այստեղ հնարավոր է որոշակի լարվածություն։ «Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ»,- մանրամասնել է գործադիրի ղեկավարը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1576 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ