Նիկոլ Փաշինյանը ուղե՞րձ է հղելու. 168.am
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանն իր կուսակիցներին հրավիրել է կառավարական առանձնատուն, որտեղ թեժ քննարկում է տեղի ունենում իր հրաժարականի շուրջ։
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ կառավարական ամառանոց է կանչվել նաև Հանրային հեռուստատեսության շարժական հեռուստակայանը:
Ենթադրվում է, որ տեխնիկան կանչվել է ուղերձ հեռարձակելու նպատակով:
168.am