211652_close_icon
views-count2585 դիտում article-date 19:52 12-12-2020

«Շուշի հանձնողների հրամանները կատարելիս թող հիշեն, որ Արամ Մանուկյանի հիմնած կառույցի ծառայողներ են». Ռուբեն Մելիքյանը՝ ոստիկաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մի խումբ ընդդիմադիր գործիչներ հավաքվել էին ՀՀ Ոստիկանության շենքի մոտ: Իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որ բազմիցս իրականացրել է բերման ենթարկվածների պաշտպանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի վայրը պատահական չէ ընտրված, ուղերձ ունեն ոստիկաններին, հայտնում է [url=https://168.am/2020/12/12/1426892.html?fbclid=IwAR0N2yAr_8Bcun_xHmrtPv1QFPLGoc1yWn_uFE8_PB9P2OQttsvAlvhJkJ8]168.am[/url]-ը: «Ուղերձ ունենք Ոստիկանությանը՝ կապված առանձին ծառայողների վարքագծի հետ: Օրեր առաջ ես ոստիկաններին հորդորեցի, խնդրեցի, որ նրանք իրենց չպահեն՝ որպես իրենց թևերին ադրբեջանական «շևրոն» կրող ոստիկաններ: Ցավոք սրտի, վերջին օրերը ցույց տվեցին, որ այս մարդկանց մեջ կան այնպիսինները, որոնք իրենց պահում են որպես ադրբեջանական «շեվրոն» ունեցող մարդիկ: Նրանք շատ չեն, բայց այդպիսինները կան: Մեզ հետ բերել ենք ադրբեջանական շևրոն, որ ցույց տանք մեր Ոստիկանությանը և հորդորենք, որ այս ադրբեջանական «շևրոնը» վերացնեն, որը նրանց մի մասն իրենց թևին են կրում, մի մասն էլ, երևի, սրտերի մեջ, որովհետև մենք ՀՀ-ում ենք, մենք ՀՀ քաղաքացիներ ենք, և մեր Ոստիկանությունը պարտավոր է մեզ վերաբերվել՝ որպես իրենց հայրենակիցների»,- ասաց Մելիքյանն ու պատռեց ադրբեջանական ոստիկանության տարբերանշանի նկարը, որը բերել էին իրենց հետ: Իրավաբանը նաև նշեց, որ ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ: Հորդորեց նրանց խստորեն պահպանել օրենքի պահանջները և հիշել, որ իրենք Արամ Մանուկյանի հիմնած ՀՀ ոստիկանության ծառայողներն են: «Շուշի հանձնողների հրամանները կատարելիս թող հիշեն, որ նրանք Արամ Մանուկյանի հիմնած կառույցի սպաներ և ծառայողներ են»: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր