211652_close_icon
views-count1529 դիտում article-date 20:44 12-12-2020

Արամ Վարդևանյան. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հրապարակայնորեն ՊԱՀԱՆՋԵԼ Է վարչապետի հրաժարականը

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «1) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU) Հայաստանի և Արցախի համար բացառիկ մեծ դեր է ունեցել՝ միշտ։ Ահռելի ֆինանսական օգնություն է ցուցաբերել և միջազգային կապեր է օգտագործել մեր երկու Հայրենիքների համար։ Ազգային ժողովի <<իմ քայլը>> խմբակցության բոլոր պատգամավորները միասին վերցված այս Կազմակերպության 0․1%-ի չափով հավելյալ արժեք չեն ստեղծել։ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հրապարակայնորեն ՊԱՀԱՆՋԵԼ Է վարչապետի հրաժարականը՝ նոր կառավարության ձևավորումը։ Կարող եք փոքրիկ վարժություն կատարել և պարզել նույն Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ և հենց վերջին պատերազմի ժամանակ AGBU-ն միայն ֆինանսական ինչ ծավալի օգնություն է ցուցաբերել։ 2) Արդեն իսկ հրապարակավ հաստատված երեկվա հոկտեմեբերի վերջին տեղի ունեցած հայտնի ձայնագրությունից հետո, երբ հենց այդքան հայտնի Արայիկ Հարությունյանը խոսում է նրա մասին, ինչ մի քանի շաբաթ առաջ հրապարակավ հայտնել էր Գեներալ-Գնդապետ Մովսես Հակոբյանը, կարող եմ ասել՝ հարգելիներս համակերպվենք այն մտքի հետ, որ մենք, Հայ ժողովուրդը՝ Արցախի տարածքի մեծամասնությունը չենք կորցրել, դա բացառապես վարչապետի, կառավարության և իրեն անվերապահորեն սատարող պատգամավորների արարքն է, գիտակցված, ծրագրավորված պարտությունն է։ 3) Հետաքրքիր է Սահմանադրությամբ երաշխավորված անկախ բայց փաստացի ոչ անկախ՝ Գլխավոր դատախազը որևէ հայտարարություն կամ քրեական հետապնդում հարուցելու ցանկություն չու՞նի հայտնի ձայնագրության վերաբերյալ։ Հասկանում ենք իհարկե՝ Կառավարության գույք, օծանելիք կամ նման հարցեր չկան այդ ձայնագրության մեջ, բայց ամեն դեպքում․․․։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր