211652_close_icon
views-count1572 դիտում article-date 09:47 12-12-2020

Աշխատանք փնտրողների թիվը ավելացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանք փնտրողների թիվը 2020թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 88356 մարդ, ինչը 4893 մարդով կամ 5.9%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 6638 մարդով կամ 8.1%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2020թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 60416 մարդ, ինչը 1515 մարդով կամ 2.4%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 5582 մարդով կամ 8.5%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջին ամսական անվանական աշխատավարձը (աճողական) 2020 թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 186428 դրամ, ինչը 7714 դրամով կամ 4.3%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 17910 դրամով կամ 10.6%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Բացասական են միտումներն արտաքին առևտրի ոլորտում. արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառության ծավալը 2020թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 5,689.0 մլն դոլար, ինչը 731.5 մլն դոլարով կամ 11.4%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 335.4 մլն դոլարով կամ 5.6%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2020թ. հունվար-հոկտեմբերին կազմել է -1,580.7 մլն դոլար, ինչը 540.5 մլն դոլարով կամ 25.5%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 442.0 մլն դոլարով կամ 21.9%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր