2681 դիտում
23:38 11-12-2020
«Այս օրերին Երևանի փողոցներ են դուրս գալիս համեմատաբար քիչ թվով քաղաքացիներ, քան դա եղել է 2018-ի ապրիլին…». Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պատմական զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ ցանկացած առաջընթացի հիմքում ընկած է գրագետ ու մտածելու բարձր կարողություններով օժտված մարդկանց ակտիվությունը:
Նրանք օրինաչափորեն լինելով հասարակության փոքրամասնությունը, այդուամենայնիվ, իրենց ուսերին են վերցնում մեծամասնությանն առաջնորդելու և զարգացման նոր հորիզոններ հաղթահարելու բավականին ծանր պատասխանատվությունը: Այդպես եղել է միշտ և բոլոր ժամանակներում:
Մարդկության պատմությունը փաստում է նաև, որ այդ երկարատև ճանապարհին հաջողել են այն ազգերն ու պետությունները, որոնց մեծամասնությունը՝ հրաժարվելով նեղանձնական ու ինքնաբավ ցանկություններից, ապավինել է մտածելու և գործելու բարձր կարողություններով օժտված փոքրամասնության առաջնորդությանը:
Սա բացարձակ ճշմարտություն է և անհրաժեշտաբար կատարելու պահանջ հատկապես այն ժողովուրդների և պետականությունների համար, որոնց ինքնրույն գոյատևման իրավունքը սահմանափակված է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական լրջագույն բարդություններով:
Հ. Գ. -Այս օրերին Երևանի փողոցներ են դուրս գալիս համեմատաբար քիչ թվով քաղաքացիներ, քան դա եղել է 2018-ի ապրիլին…
Բայց նրանց շարքերում այն մտածող և գործունյա փոքրամասնությունն է, որը պարտադրված է նեղանձնական ու ինքնաբավ ցանկություններով տարված և, այդ ամենի արդյունքում՝ պետության նավը կործանման տանող մեծամասնությանը փրկել վերահաս աղետից…
Բայց արի ու տես, որ այդ պասիվ մեծամասնությունը դեռևս անկարող է հաղթահարել այն երևակայական «արդարության» պատնեշը, որն ավելի քան երկուսուկես տարի շարունակ կառուցվել է ստի և կեղծիքի վրա ու արդյունքում հանձնել Հայրենիքի մի ստվար մաս…
Արդյունք, որի համար պատասխանատու է ոչ թե մտածող փոքրամասնությունը, այլ ինչ որ մեկին իշխանության բերած մեծամասնությունը»:
Նմանատիպ նյութեր
559 դիտում
11:40 10-06-2022
Ավելի շատ զարմանում եմ ռազմական գործին քիչ թե շատ տիրապետող բարձրաստիճան զինվորականներից. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
502 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
538 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1141 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN