Մահացել է 1982թ. աշխարհի չեմպիոն Պաոլո Ռոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Պաոլո Ռոսին մահացել է 64 տարեկան հասակում:
Ռոսիի աստեղային ժամը 1982 թվականի աշխարհի առաջնությունն էր, որտեղ նա 6 գոլով ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու և լավագույն խաղացող: Հենց նրա փայլուն խաղի շնորհիվ Իտալիայի հավաքականը 44 տարվա ընդմիջումից հետո նվաճեց աշխարհի գավաթը:
Բացի այդ, 1982 թվականին Ռոսին ստացավ «Ոսկե գնդակը»:
Իտալիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 48 խաղի, դարձել 20 գոլի հեղինակ:
Ակումբային մակարդակով հանդես է եկել «Յուվենտուսում», «Միլանում», «Կոմոյում», «Վերոնայում» և Պերոուջայում»:
«Յուվենտուսի» կազմում դարձել է Եվրոպական չեմպիոնների գավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, երկու անգամ՝ Իտալիայի չեմպիոն:
Վերջին տարիներին Ռոսին RAI հեռուստաալիքում աշխատում էր որպես փորձագետ:
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ էլ՝ նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ 1986 թվականի աշխարհի առաջնության լավագույն խաղացող Դիեգո Մարադոնան: