Ցանկանում ենք հանդես գալ եվրագավաթներում. «Փյունիկի գլխավոր» տնօրեն
«Փյունիկի» գլխավոր տնօրեն Վլադիդլավ Խապսասը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որտեղ խոսել է երևանյան թիմի առաջիկա ծրագրերի մասին: Այս մասին տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:
[b]«Ինչպե՞ս եք գնահատում «Փյունիկի» ներկայիս դիրքն առաջնությունում:
[/b]
Մրցաշրջանի այս հատվածը շատ բարդ էր: Ներկայիս արդյունքն ունի օբյեկտիվ ու ոչ օբյեկտիվ պատճառներ: Ես հասկանում եմ, որ երկրպագուները մեզանից բոլորովին այլ բան են ակնկալում: Եվ մենք շնորհակալ ենք նրանց, որ աջակցում են մեզ դժվար պահերին: Սա շատ կարևոր է ամբողջ թիմի համար: Ֆուտբոլիստներից բողոքներ չկան, նրանք ամեն խաղում պայքարում են իրենց ուժերի ներածին չափով:
[b] Գո՞հ եք թիմի գլխավոր մարզչի աշխատանքից:
[/b]
Մենք լիովին վստահում ենք Արտակին և միասին «Փյունիկն» ավելի ուժեղ կդարձնենք:
[b] Ինչպե՞ս եք պատրաստվում ուղղել իրավիճակը:
[/b]
– Ձմեռային ընդմիջումից առաջ մեզ մնացել է ընդամենը մեկ հանդիպում «Շիրակի»հետ: Ձմռանը մենք ամեն ինչ կանենք մեր կազմն ավելի ուժեղ դարձնելու և ուսումնամարզական հավաքներին լավ աշխատելու համար: Ոչինչ կորած չէ, ամբողջ պայքարը դեռ առջեւում է:
[b] Դուք նշեցիք նոր խաղացողներով համալրվելու մասին: Պատրաստվու՞մ եք հրաժեշտ տալ «Փյունիկի» ներկայիս խաղացողներից որևէ մեկին:
[/b]
Կարծում եմ` 1-2 խաղացողներ կհեռանան թիմից:
[b] Իսկ պատրաստվու՞մ եք որևէ կերպ փոխել թիմի նպատակները մրցաշրջանի համար:
[/b]
Նախորդ մրցաշրջանի համեմատ, ակումբի բյուջեն զգալիորեն նվազել է, բայց ես գտնում եմ, որ մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ մեր նպատակին հասնելու համար ՝ այն է, եվրագավաթների ուղեգիր նվաճել:
[b] Բյուջեի կրճատումն որևէ կերպ ազդե՞լ է ակումբի կայունության վրա:
[/b]
Մենք շատ խնամքով ենք տնօրինում բյուջեն և ժամանակին կատարում ենք մեր բոլոր պայմանավորվածություններն ու պարտավորությունները»,- ասել է Խապսասը: