211652_close_icon
views-count44118 դիտում article-date 11:24 09-12-2020

Ողբերգական ավտովթար Երևանում, բախվել են Lada Priora-ն ու Lexus-ը, Lexus-ն էլ՝ կայանված Mercedes-ին․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Lada Priora և Lexus մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 16 փրկարարական ջոկատի և ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կոմղից տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, Երևանի 1-03 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Գ․ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորիների և մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր