Արարատի մարզում բերման են ենթարկել համայնքների ղեկավարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լարված իրավիճակ էր Արարատի մարզում, մարզի բնակիչները Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ էին փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
[url=https://yerevan.today/all/society/71360/ararati-marzoum-berman-en-entarkoum-hamaynqneri-ghekavarnerin?fbclid=IwAR0kfryu273SrUdvf2Yjamggg7sWYRjAPBbGzNgvb4m1Zz0y78XgEELD98M]Yerevan.Today[/url]-ին ակցիայի մասնակիցները փոխանցել են, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Արարատի մարզի մի շարք համայքապետերի, ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց:
Ոստիկանության Արարատի բաժին են տեղափոխվել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Վեդու վիրաբույժ Մելքոն Տալոյանը և Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը:
Ընդգծենք, որ նրանք Արարատի մարզի այն համայնքերի ղեկավարներն են, որոնք անցած շաբաթ օրը միասնական կոչով միացան վարչապետի հրաժարականը պահանջող ընդիմության 17 ուժերին: