211652_close_icon
views-count1184 դիտում article-date 14:23 08-12-2020

Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները ևս պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը

Վարչապետի և նրա կառավարության հրաժարականի պահանջով հայտարարությամբ են հանդես եկել Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի համայնքապետը, վարչական ղեկավարները: Տեքստում մասնավորապես ասվում է. Սիրելի՛ հայրենակիցներ. Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է։ Հայրենիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիվարվածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնք չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն անգործության է մատնված։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունն անկարող է չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Մեր պահանջը քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցն է, որը վաղը կարող է շատ ուշ լինել: ՈՒստի, հրատապ անհրաժեշտություն է ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը պետք է գործի երկիրն աղետալի վիճակից հանելու վճռականությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սյունիքի, Արարատի, ավելի քան 21 համայնքներ եւ 149 բնակավայրեր։

Նմանատիպ նյութեր