211652_close_icon
views-count1833 դիտում article-date 22:28 07-12-2020

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Մեծարգո նախագահ՝ Նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար Դուք հանդես եկաք հայտարարությամբ, որտեղ հստակորեն պահանջեցիք գործող վարչապետի և կառավարության հրաժարականը, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ, երկրի կառավարումը հանձնել բարձր որոկավորում ունեցող ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությանը: Ձեր հայտարարությունից օրեր անց ընդդիմադիր դիրքերից հանդես եկող 17 կուսակցությունները, որոնք նույնպես ունեն, գրեթե, նույնաբովանդակ պահանջ, այն է՝ գործող վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարական, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորում և մեկ տարի անց այդ կառավարության երաշխավորությամբ արտահերթ խորհրդարանական՝ ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացում: Ի դեմս Վազգեն Մանուկյանի նշված ուժերն օրերս առաջադրեցին նաև, իրենց պատկերացմամբ, ազգային համաձայնության կառավարության իրենց ղեկավարին: Պարոն նախագահ, այդ ուժերի՝ դեկտեմբերի 5-ի, իրենց բնորոշմամբ, վճռական հանրահավաքից ժամեր առաջ, Դուք կրկին կոչով հանդես եկաք, որտեղ, ի թիվս այլ մտահոգությունների, դիմելով իրավապահ մարմիններին՝ անթույլատրելի և անընդունելի համարեցիք նրանց կողմից ցանկացած բռնության և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը, չնայած, իրավապահ մարմինները նման ենթադրությունների առիթ չէին տվել, ինչը ապացուցվեց հանրահավաքի ընթացքում իրավապահների ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով և ավելորդ միջամտության զրո աստիճանով: Սակայն, Վազգեն Մանուկյանի առաջնորդությամբ դեկտեմբերի 5-ին կայացած հանրահավաքում տեղի ունեցավ հակառակը՝ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ, ըստ էության, իշխանությունը և սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու և բռնության ակնհայտ կոչերով՝ հանրահավաքի մասնակիցների երթն ուղղորդելով դեպի կառավարության անդամների և նրանց ընտանիքների բնակության վայր (ինչը դատապարտելի են համարել հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և մի շարք քաղաքական ուժեր և անհատներ): Մեծարգո նախագահ Հաշվի առնելով վերը նշվածը, հանրության մոտ առաջացել են Ձեզ ուղղված հարցեր, որոնց ակընկալվում է Ձեր կողմից հրապարակային և միանշանակ պատասխան: Հարց՝ 1. Արդյո՞ք հայտնի 17 կուսակցություններին ու իրենց կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին նկատի ունեիք, երբ միանշանակորեն պահանջելով գործող վարչապետի և կառավարության հրաժարականը՝ առաջարկում էիք ձևավորել ազգային համաձայնության կառավարություն և որոշ ժամանակ անց այդ կառավարության հովանու ներքո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 2. Արդյո՞ք, Վազգեն Մանուկյանը և նրա կողմից առաջնորդվող 17 կուսակցությունները, որոնք շուրջ երկու տասնամյակ տարբեր ձևաչափերով ղեկավարել են Հայաստանը՝ երկիրը «թաղելով» խորը կոռուպցիայի և ընտրակեղծարարության մեջ, Ձեզ համար հանդիսանում են Հայաստանի քաղաքական կյանքը կայունացնող, երկիրն այս ճգնաժամից դուրս բերող , բարձր որակավորում ունեցող ազգային համաձայնության ապագա կառավարության ներկայացուցիչները կամ նրա հիմնական մասը, ովքեր կկարողանան ապահովել ամենակարևորը՝ ազատ, թափանցիկ, առանց ընտրակաշառքների, ժողովրդավարական արտահերթ խորհրդարանական ընտրությունները: 3. Դիմելով իրավապահ մարմիններին, միանշանակորեն անթույլատրելի և անընդունելի համարելով նրանց կողմից ցանկացած բռնության և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը, որպես պետության գլուխ և սահմանադրության պահպանման երաշխավոր, արդյո՞ք միանշանակորեն անթույլատրելի ու դատապարտելի եք համարում 17 կուսակցությունների հանրահավաքում նրանց առաջնորդ Վազգեն Մանուկյանի, ըստ էության, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու, պետության օրինական ներկայացուցիչների նկատմամբ բռնության կոչերի հնչեցումը և վերջնագրերի ներկայացումը (նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Վազգեն Մանուկյանի քաղաքական կենսագրության մեջ նման պրակտիկա գոյություն ունի): Մեծարգո նախագահ Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հանգամանքը, որ 17 կուսակցությունների և նրանց առաջնորդի՝ ՀՀ իշխանություններին ներկայացված վերջնագրի ժամկետը լրանում է վաղը՝ դեկտեմբերի 8-ին, ուստի, ինչպես արդեն նշվեց, հանրության զգալի հատված ակընկալում է վերը նշված հարցադրումների՝ Ձեր կողմից միանշանակ և հրապարակային պատասխանը: [b] «Ազատ Հայաստան» նախաձեռնություն [/b]

Նմանատիպ նյութեր