16714 դիտում
23:28 07-12-2020
Մեծ հաշվով իրականությանը չի համապատասխանում. Փաշինյանի խոսնակը հերքում է այն, ինչի հետ ամեն օր բախվում են սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչները
Սահմանամերձ համայնքների ղեկավարները՝ թե Սյունիքում եւ թե Գեղարքունիքում ահազանգում են, որ ադրբեջանցիները՝ ընդհուպ գեներալների մակարդակով պահանջներ են ներկայացնում հայկական գյուղերի բնակիչներին՝ հեռանալ տարածքներից եւ տեղում գյուղացիները փորձում են իրենք լուծել իրենց հարցերը, քանի որ Հայաստանի իշխանություններից որեւէ մեկը չի մասնակցում սահմանազատման այդ գործընթացին:
Սահմանագծման խնդիրների շուրջ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/12/07/%D5%84%D5%A5%D5%AE-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%B8%D5%BE-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B9%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%B0%D5%A5%D6%80%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6-%D6%85%D6%80-%D5%A2%D5%A1%D5%AD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%B1-%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AE-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/1109054?fbclid=IwAR23Yda5e6oTXnMzv7R8N4cw-UXORVx-z-csyVABtFPt2ownNIxDq1YA3us]«Փաստինֆո»-[/url]ն փորձեց պարզաբանում ստանալ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից՝ թե որն է GPS-ով սահմանազատում իրականացնելու գործընթացի իրավական հենք եւ ինչու են մնացել մեր գյուղացիները մենակ դեմ առ դեմ ադրբեջանցիների հետ՝ սակայն վերջինս ձեռնպահ մնաց մեկնաբանությունից՝ ուղղորդելով ԱԳՆ կամ ՏԿԵ նախարարություն։
«Նման հարցերով հիմնականում ԱԳՆ-ն է զբաղվում, բայց նման բան չկա, դա մեծ հաշվով իրականությանը չի համապատասխանում , ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին:Դրա վերաբերյալ շատ են պարզաբանումները, եթե չեմ սխալվում, ՊՆ-ն պարզաբանում է տվել այդ հարցին»,-ասաց Մանե Գևորգյանը:
Վարչապետի խոսնակից հետաքրքրվեցինք նաև՝ GPS համակարգով սահմանների որոշումը արդյո՞ք վարչապետի որոշումն է.
«Դա վարչապետի որոշումը չէ: Ընթացակարգն է այդպիսին, թե այդ ընթացակարգը ինչ գործիքակազմ է ենթադրում, պարզեք ԱԳՆ-ից, քանի որ այդ հարցերին պատասխանելը իմ իրավասության մեջ չի մտնում»,- ասաց խոսնակը:
Նմանատիպ նյութեր
17908 դիտում
18:42 04-01-2021
Փաշինյանի խոսնակը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է հունվարի 11-ին՝ Փաշինյանի այցը ՌԴ․ NEWS.am
980 դիտում
14:14 22-07-2016
7.5 մլն ԱՄՆ դոլար Տիգրան Սարգսյանի հաշվին փոխանցելը չի համապատասխանում իրականությանը. հերքում
3868 դիտում
19:04 31-05-2018
ՊԵԿ-ը հերքում է. Ներքին աուդիտի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Այս բաժնից
2842 դիտում
22:33 26-12-2024
Շատ ափսոսում և ներողություն եմ խնդրում հորս ասած խոսքերի համար. Տիգրան Ավինյան
1801 դիտում
22:30 26-12-2024
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ․ tert.am
727 դիտում
22:25 26-12-2024
Արամ Ա Հայրապետը իր օրհնությունն է տվել ազգային-ընկերական ծառայություն մատուցող հաստատություններին