ՊԵԿ-ը հերքում է. Ներքին աուդիտի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Մամուլում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում համակարգում:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
[b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]