211652_close_icon
views-count2968 դիտում article-date 21:16 07-12-2020

Պուտինի նախաձեռնությամբ Ղարաբաղի հարցով հումանիտար կենտրոնին կմիանան Հայաստանն ու Ադրբեջանը. Լավրով

Մոսկվան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման աշխատանքին ներգրավել այլ պետությունների, մասնավորապես՝ Հայաստանին եւ Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք խոսել ենք նաեւ հարցերի մասին, որոնք կապված են հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման հետ: Սա նախագահ Պուտինի նախաձեռնությունն է: Մենք առաջարկել ենք այդ կետրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Հիմա քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը, դրա իրականացմանը մասնակցելու են ռուսական շատ նախարարություններ եւ գերատեսչություններ»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: Լավրովը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը նախանշել են գերիների փոխանակման եւ Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցերի լուծման մի շարք քայլեր: Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված միջոցառումները սկսում են իրականացվել «առավելագույն արդյունավետությամբ»: ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, որ Ղարաբաղի հարցով ՄԱԿ գնահատման առաքելությունը տարածաշրջան կուղեւորվի դեկտեմբերի կեսին:

Նմանատիպ նյութեր