Արդիական է միևնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել և շտկել մեր մեջքը. Արարատ Միրզոյանի ուղերձը 1988 թվականի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ
[b]Արարատ Միրզոյանի ուղերձը 1988 թվականի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ.[/b]
Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետեւանքները:
Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը եւ շտկելու մեջքը:
Այսօր ավելի քան երբեւէ արդիական է միեւնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել եւ շտկել մեր մեջքը:
Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր, եւ այդ մանուկները պիտի մեծանան ու ապրեն կայուն, անվտանգ եւ բարեկեցիկ հայրենիքում: