211652_close_icon
views-count3617 դիտում article-date 16:02 06-12-2020

Ավելի քան 500 բեռնատար սպասում է Ռուսաստանը Հայաստանի հետ կապող Ռազմավիրական ճանապարհի բացմանը

Ռուսաստանի կողմից 510 բեռնատար սպասում է եղանակային վատ պայմանների պատճառով նախօրեին փակված Ռազմավիրական ճանապարհի բացմանը, կիրակի «Ինտերֆաքս»-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայությունից: Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, ձյան առատ տեղումները շարունակվում են: Ճշտված տվյալներով՝ ներկայում Ռազմավիրական ճանապարհին սահմանափակումները վերաբերում են միայն մեծ բեռնատարներին: Շաբաթ երեկոյան Ռազմավիրական ճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վրաստանի տարածքում ձյան առատ տեղումների պատճառով: Ներկայում Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանի հետ ոչ միայն Վրաստանը, այլ նաեւ Հայաստանը:

Նմանատիպ նյութեր