211652_close_icon
views-count52591 դիտում article-date 14:55 06-12-2020

Լոռու մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով 31-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Lexus-ով բախվել է հողաթմբերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Ավետիսյանը իր վարած Lexus LX 570 մակնիշի A 111 PO 96 RUS համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Թեժ լեռի հարևանությամբ դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կիսակողաշրջված վիճակում բախվել հողաթմբին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ավտոմեքենայի անվադողերն էլ լրիվ եղել են ձմեռային պայմաններում նախատեսված անվադողեր ու եթե տեղի ճանշինը ժամանակին կատարեր ճանապարհի մշակման աշխատանքներ, ապա վթարը տեղի չէր ունենա: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր