211652_close_icon
views-count2375 դիտում article-date 11:04 06-12-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 978, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 978 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 141 937-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2326 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 588 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2914-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 730 է, ընդհանուր առողջացածներինը՝ 116 796 փաստացի բուժվողներինը՝ 22227 (մեկ օրում նվազել է 229-ով): Մեկ օրում արվել է 2728 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 52 8876 թեստ:

Նմանատիպ նյութեր