Ռուսաստանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները
Ռուսաստանը սկսել է կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստումները: Միայն Մոսկվայում արդեն շաբաթ օրը պատվաստումներ էին իրականացվում 70 կլինիկաներում: Սպուտնիկ-V անվանումը կրող պատվաստանյութն այժմ հասանելի է բուժաշխատողներին, սոցիալական բնագավառի աշխատակիցներին եւ դպրոցներում աշխատող անձանց համար, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5688473.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով: Առաջին ներարկումը ստանալուց երեք շաբաթ անց իրականացվելու է երկրորդ ներարկումը:
Ռուսաստանի իշխանությունները դեռեւս չեն հայտարարում, թե քանի չափաբաժին է այժմ պատրաստ ներարկման համար: Մի շարք գիտնականներ են հարցականի տակ դնում ռուսական արտադրության պատվաստանյութի արդյունավետությունը` դրա համար հիմք ընդունելով այն շուտափույթ արտադրելու փաստը:
Ռուսաստանում մինչ օրը կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 2 միլիոն 400 հազար մարդ, որոնցից մահացել են ավելի քան 42,000-ը: