211652_close_icon
views-count3490 դիտում article-date 11:45 26-11-2020

Բայդենը խոստացել է դեկտեմբերից սկսել ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Կորոնավիրուսային վարակի դեմ ամերիկացիների պատվաստումը կսկսվի դեկտեմբերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/11/26/bayden-poobeshchal-nachat-vakcinirovanie-v-ssha-s-dekabrya?fbclid=IwAR3fZtkxgh6al8qtFMRPQE03DTeFWzpH8TSCOr1pVkgzjWcpS4-BuhEtkSY]eadaily.com[/url] կայքը: Գոհաբանության տոնին ընդառաջ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում Բայդենը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում երկրի առաջընթացի մասին: «Առաջին պատվաստումները կարող են տեղի ունենալ արդեն դեկտեմբերին: Այդ ժամանակ մենք պետք է մշակենք պատվաստանյութերի բաշխման ծրագիր, որպեսզի ամբողջ երկիրը հնարավորինս արագ պատվաստվի: Իրական հույս կա, այնպես որ համբերեք»,-ասել է քաղաքական գործիչը: Մինչ այդ Բայդենn ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել հետևել քաղաքացիական պարտականություններին` պաշտպանիչ դիմակներ կրել և սոցիալական հեռավորություն պահել: Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր