211652_close_icon
views-count106203 դիտում article-date 11:36 05-12-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Չայնիի ոլորաններում բախվել են Hyundai Sonata-ն և 2 Opel-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել են՝ Երևանի բնակիչ 61-ամյա Դերենիկ Գալստյանի վարած Opel Zafira մակնիշի, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ 22-ամյա Մարկոս Մովսիսյանի վարած Hyundai Sonata մակնիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ 29-ամյա Հովհաննես Հարոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Դ․ Գալստյանը տեղում մահացել է, իսկ Մ․ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր