1452 դիտում
14:43 04-12-2020
Մայա Սանդուն հայտարարել է, որ Մոլդովային նոր խորհրդարան և նոր կառավարություն է պետք
Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն վարչապետ Իոն Կիկուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկրին այլ կառավարություն ու նոր խորհրդարան է պետք: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20201204/sandu-1587646471.html]ria.ru[/url]-ն:
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Կիկուի հետ: Ես նրան ասել եմ, որ երկրին անհրաժեշտ է նոր խորհրդարան և այլ կառավարություն: Կառավարության հրաժարականն այս նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհն է»,-հայտարարել է Սանդուն:
Նա նաև ասել է վարչապետին, որ կառավարության կողմից մշակված 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը «ի վիճակի չէ օգնել քաղաքացիներին»:
Նոյեմբերի 15-ին Մոլդովայում անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մոլդովայի քաղաքացիները պետության ղեկավար էին ընտրում առաջիկա 4 տարիների համար:
Ընտրությունների երկրորդ փուլում նախագահի թեկնածուներն էին նախկին վարչապետ Սանդուն և գործող նախագահ Դոդոնը, որը հավակնում էր երկրորդ ժամկետի: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, նախագահական ընտրություններում Սանդուն հաղթել է ձայների 57,75%-ով, Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 42,25%-ը: Մոլդովայի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին:
Նմանատիպ նյութեր
777 դիտում
10:07 16-11-2020
Ընդդիմադիր թեկնածու Մայա Սանդուն հաղթել է գործող նախագահ Իգոր Դոդոնին
1904 դիտում
15:04 24-12-2020
Մայա Սանդուն ստանձնել է Մոլդովայի նախագահի պաշտոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1000 դիտում
16:16 31-03-2023
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ժամանել է Ուկրաինա
Այս բաժնից
1021 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
862 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր