Ընդդիմադիր թեկնածու Մայա Սանդուն հաղթել է գործող նախագահ Իգոր Դոդոնին
Մոլդովայի նախագահական ընտրությունների ելքն, ըստ էության, վճռված է. քվեաթերթիկների 99%-ի հաշվարկից հետո Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն ձայների շուրջ 56,91%-ով հաղթանակ է տանում Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնի նկատմամբ, որը ստացել է ձայների մոտ 43,09%-ը: Գրում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10008333]tass.ru[/url]-ն։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սանդուի օգտին քվեարկել է ավելի քան 910 հազար քաղաքացի, Դոդոնի օգտին` 689 հազար ընտրող:
Մոլդովայի ԿԸՀ տվյալներով` արտերկրից քվեարկող քաղաքացիների ձայների ավելի քան 92%-ը ստացել է Սանդուն:
Այսպիսով, ընդդիմադիր թեկնածուն ռևանշի է հասել Դոդոնի նկատմամբ 2016 թ. նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է 52,76%: