211652_close_icon

Դուք տապալել եք Հայաստանի Հանրապետությունը. Գլենդեյլի հայերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2172 դիտում article-date 17:54 02-12-2020
[url=https://news.am/arm/news/616722.html?fbclid=IwAR2763wbHMicStcRo2IJhL4S4q5IrBm3dviP1bKyqftE-grFiL0s9SrmOK4]News.am[/url]-ը գրում է. Գլենդեյլի հայերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք բողոքի ակցիա են իրականացրել Գլենդեյլ քաղաքում։ Ակցիայի մասնակիցներից մեկն այդ առնչությամբ ելույթ ունեցավ։ Նա, մասնավորապես, նշեց. «Ես հայտնում եմ իմ անվստահությունը Նիկոլ Փաշինյանի թավշյա կառավարության հանդեպ։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պարոն Փաշինյան, դուք 2,5 տարի տապալել եք բոլոր ոլորտները. Կրթությունը մշակույթը, արվեստը, դիվանագիտությունը, բանակաշինությունը եւ վերջապես պատերազմն եք խայտառակ տանուլ տվել։ Այսօր ի հայտ են գալիս փաստեր, որոնք վկայում են ձեր կողմից իրականացված դավաճանության դավադիր ծրագրի մասին: Դուք տապալել եք Հայաստանի Հանրապետությունը եւ պետք է օր առաջ հեռանաք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր