Մարոկկոյի հավաքականի խաղացողը մահացել է 31 տարեկան հասակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարոկկոյի հավաքականի խաղացող Մոհամեդ Աբարհունը մահացել է 31 տարեկան հասակում, հայտնում է Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Ֆուտբոլիստի մահվան պատճառ է դարձել ստամոքսի քաղցկեղը:
Հիվանդությունը Աբարհունի մոտ ախտորոշվել էր նախորդ մրցաշրջանի կեսերին, երբ նա որպես պաշտպան հանդես էր գալիս թուրքական «Ռիզեսպորում»:
Նախորդ մրցաշրջանի վերջում թուրքական ակումբը խաղացողին ազատել էր մարզումներից և հանդիպումներից, սակայն շարունակում էր աշխատավարձը վճարել: