Սյունիքի մարզի որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. փոխմարզպետ
Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
«Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է կմնա Կապան համայնքի տարածքում»,- ասված է գրառման մեջ: