ԼՂ խնդրի տևական և կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ ներքո. ԱՄՆ դեսպան
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հումանիտար օգնության ցուցաբերման մեջ ներգրավված հայաստանյան շրջանակների հետ։ Տեղկացնում է ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջը։
Ըստ դեսպանության հաղորդագրության, Լին Թրեյսին կարևորել է մասնակիցների բաց ու շիտակ գնահատականներն իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Այսօր դեսպան Թրեյսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում...
Posted by U.S. Embassy Yerevan on 2020 թ. նոյեմբերի 30, երկուշաբթի