211652_close_icon
views-count2944 դիտում article-date 21:47 29-11-2020

Արամ Վարդևանյան. Այսքան ստատուս գրելու փոխարեն իրական վարչապետը ՕՐՀԱՍԱԿԱՆ խնդիրներով պետք է զբաղվեր

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հոկտեմբերի 20, 2020 ՀՀ ՊՆ միշտ ճշմարտությունը ներկայացրած պաշտոնյա Ա.Հ.-ն հերքում է Հադրութը գրավելու լուրը: Ասում է «սադրանքներին չպետք է տրվել»: Երկու օր առաջ ուղերձով ասվեց չէ, որ միշտ ճիշտն է ասվել բոլորիս և պետք է հետևել պաշտոնական լրահոսին: Հետևաբար էլ իմաստ չեմ տենում unlike լինող ՖԲ էջին հետևելը, ով այսօր գրում է թե իբր 2020 թվականի հոկտեմբերի 20-ին կորցրել էինք Հադրութը: ՌԴ նախագահը շատ սպառիչ էր ներկայացրել 2020 թվականի հոկտեմբերի 20-ի առաջարկը և ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...: Հ.Գ. Ախր այսքան ստատուս գրելու փոխարեն իրական վարչապետը ՕՐՀԱՍԱԿԱՆ խնդիրներով պետք է զբաղվեր` մեր Հերոս տղերքի անհապաղ վերադարձի հարցով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր