211652_close_icon
views-count23934 դիտում article-date 20:18 28-11-2020

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները և ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 91 հասցեի N28 հիմնական դպրոցի դիմաց բախվել են 30-ամյա Աշոտ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 43-ամյա Արտյոմ Ղ.-ի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքնաները: Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, 53-ամյա Մ.Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալով, դուրս է գրվել: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Կարեն Թունյանը: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ն. Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր