211652_close_icon
views-count2857 դիտում article-date 09:43 28-11-2020

Իշխանություններն պարտավոր են բացատրել, թե մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ

Իշխանություններն պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապեսմ գրել է. «Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետեւանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։ Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է։ Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ, մարդկանց ու հատկապես սահմանային գյուղերի բնակիչների համար ստեղծել տագնապային վիճակներ ու այդ ամենով խաթարել հոգեկան անձեռնմխելիությունը, մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։ Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Իշխանություններն պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ...

Posted by ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia on 2020 թ. նոյեմբերի 27, ուրբաթ

Նմանատիպ նյութեր